Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր կառավարության հումանիզմը՝ առ մեր բնակչություն, չափ ու սահման չունի

SOCIETY

Մեր իշխանութունները չգիտեն, թե ի՞նչ է անում այս ձեռքը և ի՞նչ է անում այն մյուս ձեռքը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ կառավարությունում քննարկվում է օրինագիծ, որը հնարավորություն կտա ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվող մայրերին պետության հաշվին դայակներ վարձել, եթե ցանկանում են աշխատել:

Հրաշալի միտք է, եթե պատկերացնենք, թե այսօր երիտասարդ կին մասնագետներն ինչպիսի երկընտրանքի առաջ են հայտնվում: Երբ հաճախ չգիտեն, թե ինչի՞ն նախապատվություն տալ. հաջորդ երեխան ունենա՞լ, թե մտածել աշխատանքային կարիերայի մասին: Իսկ վերջինս մեր օրերում ավելի շատ սոցիալական, առավել որոշակի՝ օրվա հացի հարց է լուծում նաև:

Որովհետև շատ երիտասարդ ընտանիքներում հաջորդ երեխան ունենալը պարզապես շռայլություն է (առաջինը չենք հաշվում. դա պարտադիր է համարյա բոլոր ընտանիքներում), քանի որ մայրը ստիպված է դուրս գալ աշխատանքից ու չմասնակցել ընտանիքը կերակրելու գործին:

Իսկ այս օրինագծով, եթե այն կյանքի կոչվի, հարցի լուծումը որոշ առումով տրվում է:
Սակայն նույն այդ հարցին նայենք մեկ այլ դիտանկյունից, իսկ ավելի ճիշտ՝ պետական այլ կառույցի վարած քաղաքականության տեսանկյունից՝ քաղաքապետարանի և նրա իրավասության տակ գտնվող մանկապարտեզների:

Գիտե՞ք արդյոք, որ մեր մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է ժամը հինգն անց կեսին: Այսինքն՝ մինչ այս ժամն արդեն պետք է երեխաներին վերցնեն մանկապարտեզից:

Իսկ մեր երկրում, ըստ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքը ե՞րբ է ավարտվում. ավարտվում է ժամը վեցին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, նկատի ունենանք, որ մինչև աշխատավայրից մանկապարտեզ հասնելու համար կրկին ինչ–որ ժամանակ կպահանջվի, ապա մի պարզ, առավել քան՝ տրամաբանական, առավել քան՝ բանական, առավել քան՝ ինքնըստինքյան հասկանալի հարց է ծագում՝ հարգելի պաշտոնյանե՛ր, տվյալ դեպքում՝ քաղաքապետարան, աշխատող ծնողը, կամ որ այս դեպքում առավել ընդունված է՝ աշխատող մայրը ինչպե՞ս կարողանա աշխատել և միաժամանակ երեխային պետականորեն նախատեսված ժամին վերցնել մանկապարտեզից: Հասկանալի է, չէ՞, որ չի կարող:

Իսկ այնուամենայնիվ, եթե համառեց ու աշխատեց, միաժամանակ տատիկ–պապիկ էլ չկա կողքին, պետք է մի պարզ բան անի՝ դայակ վարձի, որ դայակը մանկապարտեզից վերցնի երեխային: Մինչ ինքը կավարտի աշխատանքն ու կհասնի տուն:

Հիմա ես ասում եմ մեր պաշտոնյաներին՝ նոր օրինագիծ մշակելու փոխարեն կամ դրանից առաջ, կամ դրան զուգահեռ նաև այս հարցը լուծեք: Հարց, որն այդքան ակնառու անտրամաբանական է ու հակասող է Աշխատանքային օրենսգրքին: Նաև մարդկայնորեն էլ անհասկանալի է: Ավելի ճիշտ՝ մարդկային իրավունքներին, տարրական իրավունքներին հակասող ու այդ իրավունքների վրայով շեմող–անցնող է:

Ես չգիտեմ, թե ձեր մշակած օրինագիծը կյանքի կկոչվի՞, թե՝ ոչ:Կամ եթե կյանքի կոչվեց, ապա ինչպե՞ս ու ի՞նչ որակով գործողության մեջ կդրվի, սոցիալական արդարության ի՞նչ բաղադրիչ կունենա: Կամ՝ կունենա՞, թե չի ունենա: Կամ թափթփված մոտեցում չի՞ լինի հարցին, ինչպես կա մեր կյանքի շատ ու շատ բնագավառներում:

Բայց որ իմ նշած հարցն այսօր օրախնդիր է, և բոլոր մայրերը չարյաց փոքրագույնն են համարում, որ պարտավոր են դայակ վարձել իրենց երեխային մանկապարտեզից վերցնելու համար, քանզի մի կերպ են կարողացել նրան այնտեղ տեղավորել, ու երբեք ձայն ու ծպտուն չեն հանի, կասկած չունեմ:

Այնպես որ, սիրելի պաշտոնյաներ, հերթով հարցերը լուծեք՝ ձեր հումանիզմը՝ առ մեր բնակչություն, մի քիչ զսպեք–սահմանափակեք: Նախ՝ այն, հետո նոր՝ սա: Թե չէ ո՞նց հասկանանք՝ հա՛մ սա, հա՛մ նա՝ իրար կողքի:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board