Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Մանկապարտեզ կհաճախեն բոլորը

SOCIETY

Նախատեսվում է Հայաստանում ներդնել այլընտրանքային մոդելով նախադպրոցական կրթական հաստատություններ: Սրա վերաբերյալ արդեն իսկ մշակվել է որոշման նախագիծ:

Ըստ մասնագիտական գնահատականների՝ վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: 

Նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն աղերսվում է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև այն իմաստով, որ մեծ համայնքներին տրվում է մեծ բյուջե, և հնարավոր է լինում համայնքում զարգացնել նախադպրոցական կրթությունը: Փոքր գյուղերն, արդեն, հիմնականում զրկված են այս հնարավորությունից:

Այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն կընձեռվի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել համայնքի բոլոր երեխաներին:
Միաժամանակ ասվում է, որ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրի»՝ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում է նախատեսվում: 
Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3–6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:

Ծրագիրը նպատակ ունի գյուղական բնակավայրերում բարելավել վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիությունը: Հաշվի առնելով փոքր համայնքներում ստեղծված իրավիճակը, առաջնային է համարվում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնումը ամենաաղքատ, խոցելի և լուսանցքային համայնքներում, որպեսզի որակյալ նախադպրոցական ծառայությունները հասանելի դառնան նաև այդ համայնքների 3–6 տարեկան երեխաներին:
Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության, ներառականության և հասանելիության ապահովումը: 

Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է մշակել նախադպրոցական ծառայությունների այլընտրանքային այնպիսի մոդելներ, որոնք մի կողմից կհամապատասխանեն փոքր և անապահով համայնքների ֆինանսական հնարավորություներին, իսկ մյուս կողմից՝ կբավարարեն որակյալ նախադպրոցական ծառայություն ունենալու նրանց կարիքները:
Այընտրանքային մոդելների կիրառումը փոքր գյուղերում հնարավորություն է տալիս երեխաներին ավելի մոտ լինել իրենց տներին և մեծ տարածություն չանցնել՝ մանկապարտեզ հաճախելու համար: Համայնքային իշխանություններն էլ կաջակցեն մոդելին, ինչը հնարավորություն կտա համայնքի երեխաներին ապահովել նախադպրոցական ծառայություններով՝ առանց ծախսեր կատարելու շենքային տարածքների և գույքի համար:

Միաժամանակ, համայնքի բյուջեն պետք է ապահովի մեկ կամ երկու դաստիարակի աշխատավարձը: Ծնողները շահագրգռված կլինեն աջակցել այս նախագծին և նպաստել դրա իրականացմանը, քանի որ ընտանիքի համար շատ հարմար կլինի, որ երեխան հաճախի իրենց համայնքի ներսում գտնվող նախադպրոցական հաստատությունը, գտնվի վստահելի անձանց խնամքի տակ և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերի:
Շատ գյուղերում հնարավոր կլինի գտնել համապատասխան կրթություն ունեցող երիտասարդ մասնագետ (նախադպրոցական կամ տարրական դպրոցի մանկավարժ) կամ հետաքրքրված մայր, ով շահագրգռված կլինի աշխատել երեխաների հետ՝ վարձատրության դիմաց:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


«Փաստ» 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board