Հնդկաստանում դեռահասը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում դեռահաս է ձերբակալվել, որը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները, փոխանցում է AFP-ը։
16-ամյա դեռահասին, որը հույս է ունեցել այդպիսով հետաձգել առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը, մեղադրում են աշակերտի սպանության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Դելիից ոչ հեռու գտնվող մասնավոր դպրոցում։
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր ավտոբուսի վարորդին՝ ենթադրելով, որ նա է սպանել տղային, երբ վերջինս դիմադրել է սեռական ոտնձգության ժամանակ։ Սակայն հիմա ոստիկանների մոտ հայտնվել են ապացույցներ, որ ցածր առաջադիմությամբ աշակերտը սպանել է երեխային , որպեսզի հետաձգի առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը։ Ոստիկանության տվյալներով, դեռահասը խոստովանել է մեղքը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



