Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Բարսելոնա ասացիք՝ Էրբիլ հիշեցին...

INTERNATIONAL NEWS

Քրդական Փեշմերգան որոշել է չզայրացնել Բաղդադին, վերականգնել իր հեղինակությունը և, օգտվելով Մասուդ Բարզանիի հեռանալուց, վերջապես զինադադար կնքել Բաղդադի հետ: «Փեշմերգան Իրաքի զինված ուժերի համակարգի մի մասն է: Մենք որևէ բախում չենք ցանկանում և հաստատում ենք մեր հավատարմությունն Իրաքի սահմանադրությանը»,– հայտարարել է Քուրդիստանի կառավարության Փեշմերգայի նախարարության գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը: Ավելին՝ վերջինս ակնարկել է, որ Փեշմերգան քիչ բան ունի անելու Բաղդադ–Էրբիլ հարաբերություններում, որովհետև «առաջ եկած վեճը ոչ թե ռազմական բնույթի է, այլ՝ քաղաքական, որը պիտի լուծվի բացառապես երկխոսության միջոցով»: Հակառակն, ըստ Յավարի, կողմերից որևէ մեկի շահերից չի բխում:

Միևնույն ժամանակ Յավարը հիշեցրել է, որ Էրբիլը 7 կետանոց նախագիծ է ուղղել Բաղդադին` հույս ունենալով ընդհանուր հայտարարի գալ վիճելի հարցերի շուրջ: Եվ ստացվում է նախարարն էլ ի՛ր հերթին է վերջնագիր հիշեցնող ուղերձ հղել Բաղդադին առ այն, որ եթե երկխոսությունը չկայանա, անհնար կլինի խուսափել բախումներից: Ցավոք, վերոնշյալ նախագիծը չի հրապարակվել, որպեսզի կարողանանք ըստ էության դատողություններ անել դրա բովանդակության, ըստ այդմ՝ Բաղդադի հնարավոր արձագանքի վերաբերյալ: Բայց դատելով Kurdistan24–ի գաղտնազերծած կետերից մեկով, ըստ որի՝ Էրբիլն առաջարկում է վիճելի տարածքներում դարձյալ համատեղ վերահսկողություն սահմանել, հնարավոր երկխոսությունը կամ փակուղում կհայտնվի դեռ չսկսված կամ շատ ծանր ընթացք կունենա, որովհետև այն, ինչ հնարավոր էր առաջարկել Էրբիլին, Նինեյվայի հատուկ նիստի ընթացքում արդեն իսկ առաջարկվել է: Այն է՝ բոլոր վիճելի և քրդաբնակ տարածքներում Էրբիլը կարող է տեղական ինքնակառավարման հույս ունենալ, բայց եթե հարցը վերաբերում է նավթահորերին, օդանավակայաններին ու սահմանային անցակետերին՝ վերջակետը հենց սկզբում է պետք դնել: Առավել ևս՝ շատ ավելի կարևոր մի թնջուկի դեպքում, որը վերաբերում է իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին: Խնդիր, որի առնչությամբ Բաղդադը ոչ թե դրա արդյունքների սառեցմանը, այլ չեղարկմանն է սպասում ցայսօր: Քրդերը, սակայն, չեն նահանջում: Նախարարից հետո այժմ էլ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին՝ Մասուդ Բարզանիի զարմիկը հայտարարեց, որ քաղաքական բոլոր խմբերը պատրաստ են Բաղդադի հետ երկխոսության և «երաշխավորում են Իրաքի ու Քուրդիստանի շահերը լավագույնս ապահովող աշխատանքային մթնոլորտ ապահովել»: Ավելին՝ նա հայտարարեց, որ վերջին տարիների իրադարձությունները լավ դաս եղան բոլորի համար առ այն, որ հակասությունները լուծելու ճանապարհին պարտադիր չէ ուժերը զենքով չափել: Ահա, ի տարբերություն Մասուդ Բարզանիի՝ նրա զարմիկն, ուրեմն, չի հրաժարվում քրդական խնդիրը Իրաքի սահմանադրության համատեքստում դիտարկելու քաջությունից: Մյուս կողմից էլ՝ իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե կողմերը շարունակում են նույն տեքստը տարբեր կերպ ընկալել: Տվյալ դեպքում՝ ի՞նչ է նշանակում վիճելի տարածք: Միթե՞ Փեշմերգան ու պաշտոնական Էրբիլն այնքան միամիտ են, որ կարծում են՝ իրաքյան սահմանադրությունը ռազմական ավարի հնարավորություն է ընձեռում որևէ փոքրամասնության: Կամ՝ մի՞թե Քիրքուքն ու մնացած նավթառատ տարածքները քրդական են, որ Էրբիլն իր երկխոսության նախագծում «զիջման է գնում»՝ պնդելով, որ նավթահանքերն իրեն պահելու դեպքում Բաղդադը պարտավոր է Քուրդիստանի բյուջեի 17%–ն ապահովել (սա, ի դեպ, փաստաթղթի 2–րդ գաղտնազերծված կետն է):
Անկեղծ ասած՝ սա բանակցելու անչափ տարօրինակ եղանակ է: Եվ, հավանաբար, ճիշտ Իսպանիայի նմանությամբ, Բաղդադն այդ պատճառով է «բոլոր խնդիրների քննարկումը ստորադասում գլխավոր՝ երկրի սահմանադրական կարգի ապահովման խնդրին և Դաշնային դատարանի կայացրած վճռի հիմքով պահանջում է, որպեսզի Իրաքի սահմանադրության 109–րդ հոդվածի համաձայն՝ Էրբիլը հստակ հայտարարի Իրաքից անջատման մղումների բացակայության մասին»:

Ըստ էության, այստեղ լավ են հետևել կատալոնական իրադարձություններին ու նաև դրանով է պայմանավորված իրաքյան մեդիայի բացահայտ արշավը հատկապես այն եվրոպացի գործիչների նկատմամբ (օրինակ՝ Ֆրանսիայի էքսվարչապետ Մանուել Վալսի, որը Rudaw–ին տված հարցազրույցում Եվրոպային կոչ էր արել առավել կոշտ լինել Բաղդադի նկատմամբ), որոնք ԵՄ–ի ներսում իրենց սահմանադրությունն են ամբիոններից «որպես զենք թափահարում, իսկ Իրաքին մեղադրում են երկրի սահմանադրական կարգը վերականգնելու փորձի մեջ»: Տրամանաբանական է, այնպես չէ՞:

 

 

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield