Արմեն Կարապետյանը հաստատվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
POLITICSՀՀ կառավարությունն Արմեն Կարապետյանին հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ կազմակերպված մրցույթն անցկացվել է և Կարապետյանը հաղթող է ճանաչվել: «Նա կառավարման համակարգում ունի երկարատև աշխատանքային փորձ»,- ասաց Մելքոնյանը:
Արմեն Կարապետյանը 2014-2016 թվականները զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ընթացիկ տարվա օգոստոսից նա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը ղեկավարում է որպես պաշտոնակատար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



