Անկարայում ԻՊ անդամների հայտնաբերման լայնամասշտաբ գործողություն է իրականացվում
INTERNATIONAL NEWSԱնկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նահանգի շուրջ 250 հասցեում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է 111 մարդ: Առգրավվել են զգալի քանակությամբ փաստաթղթեր և այլ նյութեր:
Ընդհանուր առմամբ կա 245 կասկածյալի ձերբակալելու որոշում:
ԻՊ հնարավոր անդամներին ձերբակալելու գործողությանը մասնակցում են շուրջ 1500 ոստիկան:
http://armenpress.am/arm/news/911859/
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



