ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ում հրդեհ է առաջացել
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռուբիկ Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 OQ 166 համարանիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ կան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



