Կարեն Կարապետյանը հանդիպել է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ արտահայտվող ուսանողներին
SOCIETYՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվող ուսանողներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ուսանողները վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են 5 հոգուց բաղկացած խմբով: Նրանց հանդիպումն անցնում է առանց լրատվամիջոցների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



