Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ավելի երկար են ապրում, ամուսնանում են ավելի ուշ և քիչ երեխաներ ունենում

SOCIETY

Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է մի նոր ուսումնասիրություն, որը վերաբերում է 1990–2016 թթ. Հայաստանում կանանց և տղամարդկանց դեմոգրաֆիկ պատկերին:

Այսպես, կարդում ենք՝ ՀՀ–ում մարդիկ համեմատաբար ավելի երկար են ապրում, ամուսնանում են ավելի ուշ և քիչ երեխաներ ունենում:

2016 թ. կանանց կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից կազմել է 78,3 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1958 թ.–ին, երբ կյանքի միջին տևողությունը կազմել էր 70 տարի, կամ 1970 թ.–ին՝ երբ այն 75 տարի էր: Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2016 թ.–ին կազմել է 71,6 տարի, 1958 թ.–ի 67 և 1970 թ.–ի՝ 70 տարվա համեմատ:

Աճել է առաջին ամուսնության միջին տարիքը թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար. 2016թ.–ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 26,4, իսկ տղամարդկանցը՝ 29,6: Սա զգալիորեն ավելի է, քան 1996 թ.–ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 22,1 էր, իսկ տղամարդկանցը՝ 26,5 տարի:

Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով երեխաների միջին թվաքանակը¬, սկսած 1990 թ.–ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական վայրերում: 1990 թ.–ին գյուղական վայրերում մեկ կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3,2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2,3 երեխայի համեմատ: Ցուցանիշների նվազման հետևանքով, եթե 2014թ.–ին գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների միջև առկա տարբերությունը, ապա 2015–2016 թթ.–ին գյուղական վայրերում գործակիցը կազմել է, համապատասխանաբար, 1,542/1,534` քաղաքային վայրերի 1,685/1,695 երեխայի համեմատ:

Կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքն առաջին երեխայի ծննդյան և ծննդյան ժամանակ: Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ երկրորդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:

Պտղաբերության գործակիցը էականորեն նվազել է եթե համեմատենք 1990 և 2016 թթ.: Եթե 1990–ականների սկզբին գործակիցը եղել է 2,5 և 3,5 համապատասխանաբար քաղաքային ու գյուղական համայնքների համար, ապա 2016 թ. տվյալներով դրանք գրեթե հավասարվել են միմյանց և գտնվում են 1,5–2 գործակցի տիրույթում:

Ըստ հետազոտության՝ տղամարդկանց և կանանց ամուսնական կարգավիճակներում առկա տարբերություններն ըստ տարիքի շատ չնչին են: Կանայք հակված են ամուսնանալ ավելի շուտ, քան տղամարդիկ: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ կանայք իրենց ծերության տարիներին¬, այրի մնալու ավելի մեծ հավանականություն ունեն, որը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողության և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով: Բացի այդ, կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է: Միաժամանակ գաղտնիք չէ այն, որ զգալիորեն ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ: Օրինակ 1990 թ. ծնվել են համապասխանաբար 41 հազար 54 տղա և 38 հազար 828 աղջիկ: Եվ այս միտումը տարիներ շարունակ չի փոխվել: Անցած ավելի քան 25 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության՝ երբեք աղջիկների թիվը չի գերազանցել կամ գոնե մի փոքր չի հավասարվել տղաների թվաքանակին: Առնվազն 2000–ի տարբերություն է եղել այս թվերի միջև:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board