ՀՀ ԱԻՆ փրկարարները Արցախի Դրմբոն համայնքում չեզոքացրել են քարաթափման վտանգը
SOCIETYՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:
Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:
Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...





