Սաուդյան Արաբիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել կաշառակերության կասկածանքով
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուժիբը հայտարարել է, որ կաշառակերության գործերի հետաքննության ընթացքում 208 մարդ է ձերբակալվել, նրանցից 7-ն ազատ են արձակվել:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը: Սաուդացի դատախազը հրաժարվել է հետաքննության այս փուլում ձերբակալվածների մասին տեղեկություններ տրամադրել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր թագավորության պատմության մեջ առաջին արքայադստեր ձերբակալության մասին:
Նոյեմբերի 5-ին կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն հանձնաժողովը գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն-Սալմանի գլխավորությամբ հրահանգել է ձերբակալել 40 ազդեցիկ գործիչների, այդ թվում և 11 արքայազնի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



