Ուրախ եմ, որ հավաքականի նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձա. Էրիկ Վարդանյան
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը ուրախ է ընտրանու կազմում նորամուտի խաղում գոլի համար, սակայն համարում է, որ պետք է շարունակի աշխատել:
«Տպավորություններս շատ լավն են, բայց պետք է անցնենք առաջ: Վաղը երիտասարդականի հետ խաղ ունեմ, պետք է այս հաղթանակի մասին մոռանալ ու պատրաստվել դրան: Ես ինձ ավելի շատ երիտասարդական թիմի խաղացող եմ համարում, հույս ունեմ, որ ամբողջ հանդիպմանը կմասնակցեմ, եթե, իհարկե, կարողանամ ինձ լավ դրսևորել: Շատ ուրախ եմ գոլիս համար, բայց վաղվա խաղն է արդեն ինձ համար կարեւոր դառնում: Խաղից խաղ պետք է փորձեմ ավելացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ:
Լուսանկարը՝ Armsport.am