129 հատ «սիգ» տեսակի ձկան եւ 10,5 կգ խեցգետնի ապօրինի որս «Սևան» ազգային պարկ»-ում
SOCIETYՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ:
Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ» տեսակի ձուկ և 10,5 կգ խեցգետին: 87 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 42-ը՝ «Ծովագյուղի» մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:
Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



