Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Քոբայրի վանքի սեղանատան վերանորոգումը շարունակվում է

SOCIETY

Միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը՝ 12-րդ դարում կառուցված Քոբայրի վանքը, վերակառուցվում, վերաշինվում է: Վերջին տարիներին ամբողջությամբ վերականգնվել է Քոբայրավանքի զանգակատուն-տապանատունը: Ներկայումս վերակայման աշխատանքներ են տարվում վանքի սեղանատանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը և լրագրողները նոյեմբերի 11-ին եղել են Քոբայրավանքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Գործընթացը մեկնարկել են 2017-ի սեպտեմբերի 6-ին, պետք է ավարտվի 2017-ի նոյեմբերի 30-ին:

Այս տարի ներսից և դրսից նորոգվել է  սեղանատան արևելյան ճակատը: Քիվի ներքևի հատվածը նույնպես վերաշինվում է: Ընդգծեմ, որ վերակառուցման ընթացքում նոր նյութերի միայն 15 տոկսոն ենք օգտագործել մնացյալը վանքինն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ճարտարապետ Գոռ Միքայելյանը:

 ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ գումարի սղության պատճառով այս տարի մասամբ է վերականգնվում վանքը, սակայն ամբողջական վերաշինման նախագիծ կա: Նախորդ տարիներին ամբողջությամբ վերակառուցվել է վանքի զանգակատունը: Այս տարի շարունակվում են սեղանատան աշխատանքները:  

Նա շեշտեց, որ ամբողջ համալիրի վերականգնման գործընթացը սկսվել է  2006 թվականից: Զանգակատան վերականգնումն իրականացվել է 2011-2014 թվականներին,  2015-ից մեկնարկել են սեղանատան վերականգնման աշխատանքները:

2016-ից արվել են հետազոտական, նախագծման աշխատանքներ: Ուսումնասիրվել է ժայռը, եկեղեցու որմնանկարը, որն իտալացի մասնագետները վերականգնել են երեք տարի առաջ, ամրակայման աշխատանքներ են իրականացվել վանքի ողջ տարածքում:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ և՛ Սանահինում, և՛ Քոբայրավանքում ուշացումներ կան, բայց շինարարական որակի և արդյունավետության առումով Քոբայրի վանքում ավելի լավ պատկեր է. Սանահինում բացթողումները շատ են:

Նման իրավիճակը նորություն չէ, պարզապես այս տարի կարողացանք թափանցիկ և բաց հետևել աշխատանքներին:  Կարծում եմ՝ սա լուրջ զսպող հանգամանք է բոլոր շինարարական ընկերությունների համար, որոնք մասնակցում են պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման աշխատանքներին: Նրանք հաջորդ տարի ավելի պատասխանատու կլինեն»,- շեշտեց Արմեն Ամիրյանը:

Նա ընդգծեց, որ պետք է շարունակել վերահսկողությունը և հաջորդ տարիների մրցույթների ժամկետներն ավելի շուտ հայտարարել, տարվա ընթացքում հետևողական լինել:

«Երեկ  համապատասխան ստորաբաժանմանը ժողովի էի հրավիրել: Հստակ հանձնարարականներ տվեցի: Դրանց համաձայն՝ 2018 թվականի հունվարի 15-ին  մրցույթի պայմանները, նախահաշիվնեը, ծավալաթերթերը պետք է պատրաստ լինեն: Ստորաբաժանումը պետք է ոչ միայն հետևի շինարարության ընթացքին, այլև մասնագիտական խորհուրդներով օգնի շինարարներին ժամանակին ավարտել գործը:

 2018-ին պարտավոր ենք լավագույն ցուցանիշներն արձանագրել»,- եզրափակեց Ամիրյանը:

Մենաստանը գտնվում է Լոռու մարզում: Հիմնադրել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը 1171 թվականին:

Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի սկիզբ, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”