Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Սանահին վանական համալիրի հին ծածկասալերը փոխարինվել են նորերով

SOCIETY

 Լոռու մարզի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկի՝ 10-րդ դարում կառուցված Սանահինի վերականգնման գործընթացը շարունակվում է: Աշխատանքները մեկնարկել են 2017-ի սեպտեմբերից: Ճարտարապետն ու շինարարները հույս ունեն այս տարվա ծրագրով սահմանված նախագիծն ավարտին հասցնել մինչ տարեվերջ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արև Սամուելյանը լրագրողների հետ նոյեմբերի  11-ին շրջեցին համալիրում՝ տեղում հետևելով կատարվող աշխատանքներին:

«Այս տարվա ծավալներով նախատեսվել է հեռացնել շինության արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի լանջերի հին ծածկասալերը և դրանք փոխարինել նորերով:

Հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր նախշազարդեր, որոնց պիտանի մասը օգտագործվել է վերականգնման գործընթավում: Քանդվել, հեռացվել են լանջերի հին ծածկասալերը: Դրանց մի մասն արդեն նորով է պատված, բայց զգալի հատվածում դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց նախագծի հեղինակային հսկիչճարտարապետ Հրանտ Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ վանական համալիրում ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 120 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

«Խարխլված հատվածները քանդվելվերաշարվել ենԱյժմ անցել ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանըԱյնտեղ նույնպես ծածկասալփոխելու խնդիր կա»,- ասաց ճարտարապետը և հավելեց, որ ինքը գոհ է օգտագործվող նյութերի որակից և հույս ունի, որ մինչ սահմանված ժամկետը՝ 2017-ի դեկտեմբերի 15-ը, այս տարի նախատեսված ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն:

«Արհովշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանն ասաց, որ աշխատանքի վաթսուն տոկոսը կատարվել է, և լավ եղանակի դեպքում տասը օրից իրենք կավարտեն ամրակայման և վերականգնման գործը:

Սանահինի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ շինության ծածկասալերի արանքում ճյուղեր են աճում, որոնք կարող են ծառեր դառնալ: Պատճառը Լոռվա  մարզի խոնավ կլիմայական պայմաններն են:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով՝ հուշարձանը պահպանելու պարտավորությունները դրված են նաև հուշարձանն օգտագործողի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հետևաբար օգտագործողները պետք է ժամանակ առ ժամանակ ծածկասալերը մաքրեն խոտերից, ճյուղերից, որպեսզի դրանք՝ մեծանալով ու շատանալով, չվնասեն կառույցը:

Անդրադառնալով Սանահինի տարածքում իրականացված ապօրինի  թաղումներին՝ Սամուելյանը նշեց, որ գործը քննվում է ՀՀ  քննչական կոմիտեում: 

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղումներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում Մեծ ՀայքիԳուգարք աշխարհի (նահանգիՏաշիր գավառի մաս է կազմել։ 1996  թվականին ՄԱԿ ԳՄԿ-ն այն ճանաչել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։

Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թվականին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը ևտոհմական դամբարանըինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը: X-XI դդեղել է մշակութային կենտրոնունեցելէ բարձրագույն տիպի դպրոցդրան կից հարուստ գրադարան։ XII դվերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմականհանգստարանը։ Սանահինը  վերածվել է գիտամշակութային կենտրոնինվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Համալիրի կազմում են ՍուրբԱստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթգրատունըզանգակատունըակադեմիանՍուրբ Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”