Սախալինի ու հարակից բնակավայրերի 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության
INTERNATIONAL NEWSՍախալինի հարավային մասի, ինչպես նաեւ 10 հարակից բնակավայրերի շուրջ 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի` այդ շրջանում անսպասելի հայտնված ցիկլոնի պատճառով: Այս մասին հայտնում է Тасс-ը` հղում անելով ՌԴ էկոնոմիկայի նախարարությանը:
Նախարարությունից պարզաբանել են, որ մեծ թափով ընթանում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրներ են ստեղծվում շրջանի հասարակական կարեւորություն ունեցող մի շարք կառույցների համար:
Ավելի վաղ տեղումնառատ ցիկլոնը` ուղեկցված ուժգին քամով, առանց էլեկտրականության էր թողել Սախալինի մի քանի հազար բնակիչների: Տեղումների հետեւանքով մոտ 100 միանգամյա անջատում է եղել էլեկտրափոխանցման կայաններում: Խնդիրը ծրագրվում է վերացնել 2 օրերի ընթացքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



