Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
POLITICSԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
Միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են, որոնց հետ է մեծացել արձակագիրն ու որոնց պատմությունները ևս իրական են և հոգեհարազատ շատերին:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի առթիվ արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ռոլանդ Շառոյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու կարևոր այս օրն իր կողքին լինելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



