ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր
POLITICSԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում միության անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրել են Կոլեկտիվ հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման մասին համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի պարգևատրումների բաշխման նկատմամբ վերահսկողությունը, կբարձրացնի իրավունքների կոլեկտիվ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը: Այս քայլն իր հերթին կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հանրությունների վստահությունը հեղինակային և հարակից իրավունքների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:
http://armenpress.am/arm/news/912272/
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



