Դանակով Սպիտակ տուն ներխուժած պատերազմի վետերանին 17 ամսով ազատազրկել են
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի նստավայրի տարածք ներխուժած պատերազմի վետերան Օմար Գոնսալեսին դատապարտել են 17 ամսվա ազատազրկման։ Մեղադրող կողմը պահանջում էր 2 տարվա ազատազրկում, սակայն Վաշինգթոնի դատարանը որոշել է 17 ամսով ազատազրկել նրան, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։
Հոգեկան շեղումներ ունեցող Գոնսալեսը խոստացել է ավարտին հասցնել սկսած բուժման կուրսը։ Բացի այդ, նրան արգելել են հայտնվել Վաշինգթոնի տարածքում, որպեսզի զերծ մնա նման հարձակում կատարելու գայթակղությունից։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2014թ. սեպտեմբերին։ Գոնսալեսը ցատկել էր ցանկապատի վրայով, մտել Սպիտակ տան շենք։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր 9 սմ շեղբով դանակ, իսկ մեքենայի միջից առգրավվել էր 800 փամփուշտ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



