ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայում նկատելիորեն նվազել են
INTERNATIONAL NEWSԱմերիկյան օդային ուժերի հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ նկատելիորեն նվազել են ռուսական օդային ուժերի հարվածներից հետո: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Defense News շաբաթաթերթին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի օդային ուժերը ողջ տարվա ընթացքում ամեն օր միջինը յոթ հարված են ուղղել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, սակայն սեպտեմբերից, երբ Ռուսաստանը տեղակայել է իր ռազմական բազան Լաթաքիայի օդանավակայանում., ամերիկյան օդային հարվածների տեմպերը նվազել են` հասնելով մինչև չորս հարվածի:
Պենտագոնը հայտարարել է, որ նման գործողությունները կապված չեն ռուսական գործողությունների հետ: «Մենք ոչնչացնում են նպատակակետերն այնտեղ, որտեղ մենք դրանք գտնում ենք»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը` ավելացնելով, որ այս կերպ կարող է տեղի ունենալ օդային հարվածների աճ կամ նվազում:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի երկրները Սիրիայում ԻՊ-ի դեմռազմական գործողություններ սկսել են 2014թ. սեպտեմբերին: Մեկ տարվաընթացքում օդային հարվածները նկատելի արդյունքներ չեն գրանցել: ԻՊ-իահաբեկիչները շարունակել են բռնություններ իրականացնել, տարածքներ գրավելՍիրիայում:



