Շղթայական վթար Երեւանում. Toyota-ն բախվել է կայանված վիճակում 3 ավտոմեքենաների՝ կա վիրավոր
SOCIETYԵրեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարեւանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի եւ թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



