Գերմանական նավթային ընկերությունը լքում է Ադրբեջանը
INTERNATIONAL NEWSԳերմանական Deitsche Erdoel AG (DEA) ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր բաժանմունքը փակելու մասին:
Այս մասին, report.az-ին տեղեկացրել են Ադրբեջանի հարկային նախարարությունում` նշելով, որ պարտատերերը կարող են իրենց պահանջներն ընկերությանը ներկայացնել երկու ամսվա ընթացքում:
Գերմանական DEA ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Համբուրգում: Ընկերությունը նավթի եւ գազի հետախուզման եւ արդյունահանման գծով գործառույթներ էր անցկացնում Ադրբեջանում:
Հետաքրքրիր է, որ երեկ DEA-ն հայտարարել է նաեւ Թուրքմենստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին` դրա համար որպես պատճառ նշելով բյուրոկրատական խոչընդոտները եւ կոռուպցիան:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից հեռացել են էներգետիկ ոլորտի հետ առնչվող տասնյակ ընկերություններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



