Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում ամենամեծն ու բազմաժանրն են վերջին 25 տարիներին. նախարար Ամիրյան

SOCIETY

 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակութային օրերն` իրենց ձևաչափով, մեծությամբ ու բազմաժանրությամբ, համարում է անկախության տարիներին ամենամասշտաբայինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարը նշեց, որ 250 պրոֆեսիոնալ արտիստ է ներգրավված այդ աշխատանքներում: «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաուղիղ, ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կլավանան, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ երկկողմ բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակով, որին և նվիրում է այս միջոցառումը, այլ այն հարյուրամյակների խորքից է գալիս:

«Մեկ անգամ չէ, որ մեր երկու քրիստոնեական մշակույթների բախումից ծնել են այնպիսի երևույթներ, ովքեր համաշխարհային մշակույթին տվել են պարզապես գլուխգործոցներ: Օրինակ, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան և այլն, կարող ենք տասնյակներով թվարկել: Ուրախալի է, որ հենց այսօր Տրետյակովյան պատկերասրահում այդպիսի մի երևույթի` Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցադրությունն ենք բացելու»,-նշեց մշակույթի նախարարը:

Նա կարևորեց հանգամանքը, որ նոյեմբերի 15-ի երեկոյան բացվող ցուցադրությանը մեծամասամբ ներկայացված են լինելու Մարտիրոս Սարյանի երիտասարդ տարիների աշխատանքները, որոնք պատկերասրահը ժամանակին գնել է նկարչից: «Ի դեպ շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերել Հայաստանից, պարզվեց, որ պահանջվում է շատ քիչ նկար բերել: Քանի որ ժամանակին, երբ Մարտիրոս Սարյանը սովորելիս է եղել Մոսկվայում, Սերովին աշակերտելիս, մասնակցել է տարբեր երիտասարդական ցուցահանդեսների, և նրա աշխատանքներին ամենամեծ գնահատականը եղել է այն, որ Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է շատ աշխատանքներ: Այսօր երեկոյան բացվող ցուցադրության նմուշների հիմնական մասը Տրետկակովյան պատկերասրահի սեփականությունը հանդիսացող գործերն են»,-տեղեկացրեց նախարարը:

Անդրադառնալով մշակութային օրերի շրջանակում նախատեսված այլ միջոցառումներին` Արմեն Ամիրյանը նշեց, որ Ռուսաստանի հարավի քաղաքներում պարային տոն է լինելու. Պարի պետական անսամբլն է շրջագայություններով այնտեղ: «Սիբիրյան քաղաքներում հյուրախաղերով հանդես է գալիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Կենտրոնական Ռուսաստանում Մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերն են, Մոսկվայում Մարտիրոս Սարյանի, Արա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսն է ներկայացված»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ դասական երաժշտության և էթնոջազի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցելու համերգների` համապատասխանաբար նոյեմբերի 18-ին և 22-ին: Այնուհետև մշակութային օրերը կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Նոյեմբերի 22-ին Էրմիտաժում «Հովեր» երգչախումբը հայկական հոգևոր երաժշտություն կներկայացնի: «Նոյեմբերի 23-ին «Հովեր»-ի ու «Էթնոջազ» նվագախմբի միաձույլ աշխատանքով կազդարարվի մշակութային օրերի ավարտը»,-ասաց նախարար Ամիրյանը:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service