Երեւանի 27 համարի ավտոբուսում քաղաքացուհու պայուսակից դրամապանակ են գողացել
SOCIETYՆոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1992 թ. ծնված Աննա Հ.-ի նույնականացման քարտը և 20.000 դրամ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Գոռ Պ.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, նշված դրամապանակը գողացել է թիվ 27 ավտոբուսի սրահում` Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց, մի քաղաքացուհու պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



