ՀՖՖ մամուլի քարտուղարը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 13-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցրել եմ աշխատանքս ՀՖՖ մամուլի քարտուղարի պաշտոնում և առհասարակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանն այս 5 տարիների ընթացքում իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և ինձ ընձեռած հնարավորությունների համար: Սա ինձ համար մասնագիտական առումով և կյանքի մեծ փորձ էր: Մի խոսքով՝ “это была славная охота”. Շնորհակալություն նաև ՀՖՖ բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի և մարդկային հարաբերությունների համար: Շնորհակալություն բոլոր լրագրողներին, որոնց գոնե մի մասը վստահաբար կտխրի՝ լսելով այս լուրը»,-գրել է Կարապետյանը: