Խոշոր վթար Արագածոտնում. 2 զոհ, 3 վիրավոր` 2 Volkswagen-ների բախումից
SOCIETYՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր` նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 375 և «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 տուժած տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածներից 2-ը մահացել են՝ 1956 թ. ծնված Ա. Ա.-ը և 1947 թ. ծնված Ա. Ս.-ը, իսկ մնացած 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
լուսանկարը` Shamshyan.com-ի
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



