Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Բժշկական ապահովագրական փաթեթների տրամադրումը կնվազեցնի պետպատվերի չարաշահումների հնարավորությունը

SOCIETY

 Պետությունը նախատեսում է 2018-ի երկրորդ կիսամյակից հաշմանդամություն ունեցող և անապահով անձանց տրամադրել բժշկական ապահովագրական փաթեթներ:  Փաթեթները կփոխեն պետպատվերի մատուցման եղանակը, էականորեն կնվազեցնեն չարաշահումների հնարավորությունները և կօգնեն աստիճանաբար անցում կատարել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի հետ:

-Պարոն Մարգարյան, բոլոր սոցիալապես անապահով անձանց տրամադրվելու՞ է բժշկական ապահովագրական  փաթեթ:

-Պետության կողմից բժշկական ապահովագրության փաթեթներ տրամադրվելու են հիմնականում  երկու մեծ խմբի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և «Փարոս» համակարգում ներառվածներին՝ որոշակի բալից սկսած: Սակայն, թե որ բալից սկսածները կներառվեն, վերջնականապես պարզ կդառնա, երբ մտնենք նախագծման փուլ: Ծրագրում ներառվող մնացած խմբերը փոքրաթիվ են: Կմշակենք այնպիսի փաթեթներ, որոնք կհամապատասխանեն ֆինանսական կարողություններին, բյուջեին:

-Ինչպիսի՞ն է լինելու ընթացակարգը:

-Այն շատ մոտ է այն ընթացակարգին, որն աշխատում է սոցփաթեթների դեպքում: Կա գործուն համակարգ, որն ապացուցել է իր արդյունավետությունը վերջին 40-50 օրերի աշխատանքով: Կարող են լինել փոքր շտկումներ, սակայն մեծ փոփոխություններ չենք կատարի: Աշխատանքն իրականացվելու է  ապահովագրական ընկերությունների միջոցով: Շահառուները բացարձակ ոչ մի ներդրում և ջանք չեն գործադրելու: Ադմինիստրատիվ, բյուրոկրատական բնույթի ջանքեր ևս անհրաժեշտ չեն լինի:

Առողջապահական ապահովագրության փաթեթները, ցավոք,  կամավոր սկզբունքով չեն աշխատում:  Փաթեթները տրամադրվելու են պարտադիր սկզբունքով: Ապահովագրության հիմնական սկզբունքն այն է, որ առողջները վճարեն հիվանդների փոխարեն: Այսինքն՝ պետք է առողջ ժամանակ վճարել, որպեսզի քեզ համար վճարեն, երբ դու հիվանդ լինես:

-Ի՞նչ նպատակ ունի ծրագրի իրականացումը:

-Ուզում ենք որակյալ, պատշաճ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին: Այս պահին այն ծառայությունների մատուցման ամենաօպտիմալ կառուցվածքն է:

-Կարելի՞ է ենթադրել, որ պետպատվերը վերանում է:

-Այս մոդելը ևս պետպատվեր է: Պարզապես փոխվելու է պետպատվերի մատուցման եղանակը: Նախորդ մոդելում պետությունն ուղղակիորեն կնքում էր պայմանագրեր առողջապահական հիմնարկների հետ և նրանցից գնում ծառայություններ: Այս դեպքում մտցվում է միջնորդավորված օղակ՝ ապահովագրական ընկերությունները, որոնց վրա դրվում է որոշակի գործառույթ՝ վերահսկել դրամական միջոցների հոսքերը, հիվանդության բուժման ընթացքը և քաղաքացիներին մատուցել որոշակի ծառայություններ:

-Ի՞նչ ռիսկեր են կանխվելու այս նոր մոդելով:

- Պոտենցիալ չարաշահումների հնարավորությունները էականորեն կնվազեցվեն այս մոդելի շրջանակում: Կա լրացուցիչ աչք՝ ապահովագրական ընկերությունը, որն ունի գործընթացը վերահսկելու ֆինանսական շահագրգռվածություն: Մոդելն ամբողջովին աշխատելու է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մեկ այլ մակարդակի վերահսկողություն է սահմանում ողջ գործընթացի վրա պետության կողմից: Այսինքն՝ թե ապահովագրականներին ենք կարողանում վերահսկել, թե  բժշկական հիմնարկները, որպեսզի ժամանակին և պատշաճ մատուցեն ծառայությունները:

-Այդ փաթեթները բոլո՞ր բժշկական հաստատությունների համար են գործելու:

-Սոցփաթեթների մեր սկզբնական մոդելի փիլիսոփայության մեջ դրված է մարդու ազատ ընտրության հարցը: Իսկ այն ենթադրում է, որ տրամադրվող փաթեթների համար բոլոր բժշկական հաստատությունները պետք է ընդգրկված լինեն հավասարության սկզբունքով:

-Իսկ ապահովագրական փաթեթները նաև ծանր, մեծ ծախսեր պահանջող վիրահատությունների դեպքո՞ւմ են գործելու:

- Մենք աշխատում ենք, որ այդ փաթեթները հնարավորինս մեծ ընդգրկում ունենան: Հնարավոր է, խոցելի խմբերին մի փոքր ավելի շատ տրամադրվի, ավելի քիչ անապահովներին՝ քիչ ծածկույթ: Մենք հնարավորինս շատ աշխատում ենք, որ ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում գտնվող մարդկանց ծախսերը ծածկվեն ապահովագրական պայմանագրի շրջանակներում: Ապահովագրության ծառայությունների չափը կորոշվի ըստ յուրաքանչյուր բնակչի անապահովության բալի:

-Փաթեթները ե՞րբ կտրամադրվեն շահառուներին:

-Հիմա քննարկումներ են ընթանում: Ծրագիրը կիրականացվի, ամենայն հավանականությամբ,  2018-ի երկրորդ կիսամյակին: Սոցիալապես անապահով խավերի հետ կապված ծրագրերի համար մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Շահառուներին հավաքագրելու մեծ խնդիր չկա, որովհետև բազան  թարմացումներով առկա է:

- Սոցփաթեթներ ստացան նախ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում աշխատողները, շուտով նաև անապահովներն ու հաշմանդամություն ունեցողները, հաջորդը ո՞ր խումբը կներառվի:

-Եթե մինչ այդ պարտադիր ապահովագրության վերջնական ուրվագծերը չունենանք, հաջորդ տրամաբանական խումբը կլինեն զինծառայողները, որոնք արդեն ունեն փաթեթներ, սակայն գոհացուցիչ չեն այն մեխանիզմներն ու ծավալները, որոնցով մենք այդ սոցիալական խմբին մատուցում ենք ծառայություններ: Թեև մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Կամ էլ դա կլինի պարտադիր ապահովագրությանը զուգահեռ: Ըստ որոշ առաջնայնությունների՝ հերթականությամբ առաջ ենք շարժվում:

-Կարելի՞ է ենթադրել, որ անցում ենք կատարում համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությանը, ե՞րբ կհասնենք դրան:

-Եթե հետևենք այս քայլերի տրամաբանությանը և ՀՀ կառավարության ծրագրի համապատասխան դրույթին, որով կառավարությունն իր հնգամյա ծրագրում նախատեսում է համընդհանուր պարտադիր ապահովագրության կոնցեպտ, ապա կարելի է ասել, որ անցում ենք կատարում դրան: Պարտադիր բժշկական ապահովագրությունը նոր ուղղություն չէ, այն համաշխարհային միտում է: Հաջողված առողջապահական համակարգ ունեցող բոլոր երկրները ֆինանսական միջոցները մեկ աղբյուրից ծախսելու մոդելի ներդրմանն են անցում կատարում: Ապահովագրությունն այդ մոդելներից մեկն է, և փորձը ցույց է տվել, որ ամենագործուններից է: Իմ գնահատմամբ՝ այս տեմպերով շարժվելու դեպքում 2-3 տարում մեր քայլերը տեսանելի կդարձնեն քաղաքացիներին, թե երբվանից կներդրվի համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությունը:  

Աննա Գրիգորյան


http://armenpress.am/arm/news/912600/

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice