ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի ցանկանում կիսել բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը
POLITICSԱզգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ես պետք է ասեմ, որ պետական բյուջեի նախագծի հետ կապված բոլոր դիտարկումները, հիմնավորումները, որ հնչել են այս դահլիճում, «Ծառուկյան» դաշինքը, բնականաբար, չի կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը, և մենք դեմ ենք քվեարկելու այս բյուջեին»,- նշեց Մելքումյանը:
http://armenpress.am/arm/news/
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



