Բակո Սահակյանը Նիկոլայ Սարկիսովին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որով նա պարգեւատրվել էր ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
http://armenpress.am/arm/news/912651/
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



