Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել ռուս զինվորի անհետացման մասին
SOCIETYՌուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողի։ Գյումրու 102-րդ ռազմաբազան այս մասին հաղորդագրություն չի տարածել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



