Շիրակում կանայք կազմում են գործազուրկների 70,1%–ը
SOCIETYՍեպտեմբերի մեկի դրությամբ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 16,3 հազար մարդ: Այս մասին Past.am-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81,3%–ը կամ 13,2 հազար մարդ:
Մարզում բարձր է հատկապես գործազուրկ կանանց թիվը: Այն կազմում է գործազուրկների թվի 70,1%–ը կամ 9,3 հազար մարդ:
Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 30,9%–ը երիտասարդ է, որից 0,7%–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
Մարզում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 անձ:
Գյումրի քաղաքում 2017 թվականի ինը ամիսների ընթացքում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13937 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 11509:
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 449 անձ:
Մանյա Պողոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



