Վռուբելի գողացված կտավը կվերադառնա Հայաստան
INTERNATIONAL NEWSՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված նկարը կհանձնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը 1995–ին գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից: Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։
Մինչև 2017 թվականը նկարի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15–ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ նկարը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



