Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ է
SPORTՀայտնի է հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Պալմա դե Մալյորկայում կկայանա ՖԻԴԵ-ի տարվա վերջին «Գրան պրի»-ի երկրորդ տուրը: Արոնյանի մրցակիցը Ռուսաստանի հերթական ներկայացուցիչն է` Էռնեստո Ինարկիևը:
Մյուս զույգերն են` Գիրի-Լագրավ, Նակամուրա-Յակովենկո, Ռյազանցև-Լիժեն, Սվիդլեր-Էլյանով, Պոնս-Ռաջաբով, Հարիկրիշնա-Տոմաշևսկի, Չաո-Համեր և Գելֆանդ-Ռապորտ:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:
http://armenpress.am/arm/news/