Գարիկ Բարսեղյանը կմրցի ադրբեջանցու հետ, Դավիդ Սաֆարյանը և Գրիգոր Գրիգորյանը պարտվեցին
SPORTԵվրոպական Առաջին ամառային խաղերում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Բարսեղյանը: Նա իր առաջին գոտեմարտը հասցրել է հաղթական ավարտի: Մրցակիցը բուլղարացի Վլադիմիր Դուբովն էր: Գարիկ Բարսեղյանը հաղթեց 4-0 հաշվով: Նրա հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Յաշար Ալիևն է:
65 կգ քաշային, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը առաջին փուլում դժվարին հաղթանակ տարավ մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ: Երկրորդ փուլի մրցակիցը բուլղարացի Բորիսլավ Նովաչկովն էր, ով հաղթեց 8-6 հաշվով: Հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, եթե բուլղարացի հասնի եզրափակիչ:
74 կգ քաշային կարգում ևս մեր Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը բուլղարացի էր' փորձառու Կիրիլ Տերզիևը, ումհայ մարզիկը պարտվեց 11-8 հաշվով:
X