Երևանի ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ
SOCIETYՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



