Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
INTERNATIONAL NEWSԼեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նա հաստատել է, որ Լեհաստանը չի երկարաձգի ռուսական գազի ներկրման պայմանագիրը, որն ավարտվում է 2022թ.: «Մենք այլ երկրներին, մասնավորապես, Խորվաթիային, կոչ ենք անում Ադրիատիկ ծովում գազային տերմինալ հիմնել, ինչը Եվրոպայի այդ հատվածը կապահովի այլ երկրներից ստացվող գազով»,- նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Վաշչիկովսկին հավելել է, որ Վարշավան ընդունել է այդ հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության տեխնիկական ծրագիր:
Լեհաստանը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործում, որից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը ներմուծում է Ռուսաստանից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



