Լիբանանի վարչապետը Մակրոնի հրավերով Ֆրանսիա կմեկնի
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություններ է վարել Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ վերջինիս, ընտանիքի հետ մեկտեղ, Ֆրանսիա հրավիրելով: Ֆրանսիայի նախագահական նստավայրից հաղորդել են, որ Հարիրին ընդունել է հրավերը և մի քանի օրից արդեն Ֆրանսիա կմեկնի: Հայտնի չէ՝ կպահի՞ Հարիրին իր խոստումը՝ Փարիզից Բեյրութ մեկնելով, թե՞ որպես վերջնական բնակության վայր Ֆրանսիան կընտրի: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ խնդրի պարզաբանման նպատակով երեկ կեսօրին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը շտապ կարգով Սաուդյան Արաբիա ուղևորություն է նախաձեռնել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



