Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Նույնականացման քարտ (ID) ստանալու համար հերթեր են գոյանում. հավելյալ սարքեր չկան

SOCIETY

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային կենտրոններում այս օրերին հսկայական հերթեր են գոյանում: Բանն այն է, որ կառավարության N 915-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները, արդեն 2018 թվականից սկսած, պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթի ծառայություններից:

Այդ շահառուների թիվը, որոնք ի դեպ, պետական ծառայողներ են, մոտավորապես 100 հազարի սահմանում է: Ու փաստորեն նրանք բոլորը շտապում են անձնագրային բաժիններ՝ նույնականացման քարտ ստանալու: Իսկ հերթերը տեւում են երեք-չորս ժամ՝ խլելով նյարդեր ու աշխատաժամանակ:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավոր չէ՞ր հավելյալ աշխատակիցներ ներգրավել՝ խուսափելու համար կառավարության որոշման հետեւանքով առաջացած հսկայական հերթերից:

Նա պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե աշխատակիցների, այլ համապատասխան սարքավորումների հետ է կապված:

«Մեզ համար էլ է դժվար, մեր աշխատանքն էլ է գերծանրաբեռնված: Իհարկե, մենք էլ ենք ուզում, որակյալ ծառայություն մատուցել, բայց քանի որ դիմող քաղաքացիների քանակը մեծ է, ստիպված հերթեր են գոյանում: Սարքավորումը նախատեսված է մեկ պատուհանի համար: Նույնականացման քարտի համար լուսանկարումն իրականցվում է այդ պատուհանից: Այլ սարքավորումներ գոյություն չունեն, որպեսզի մի քանի պատուհանում տեղադրվեն: Առկա սարքավորումների գնումը կատարվել է 2011 թվականին, 2012 թվականին ներկրվել է համապատասխան մրցույթը շահող կազմակերպության կողմից»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել այդ սարքերի քանակը:  

«Երբ որ արդեն նոր մրցույթ հայտարարվի (2017 թվականին ավարտվում է լեհական կողմի հետ պայմանագրի ժամկետը), եւ երբ որ նոր շահառուն հաղթի, ես նախատեսել եմ, որ բոլոր աշխատակիցների մոտ լինեն շարժական սարքավորումներ՝ հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված փորձը. երբ մի քիչ ավելանում է դիմող քաղաքացիների քանակը, սկսում է հերթեր գոյանալ»:

Պաշտոնական տվյալների համաձայն, օրինակ 2016 թվականի ընթացքում թողարկվել է 141 հազար 829 հատ նույնականացման քարտ: Ընթացիկ տարվա առաջին 9 ամսիների ընթացքում՝ ընդամենը շուրջ 47 հազար 800: Այսինքն՝ չափազանց փոքր է հավանականությունը, որ մնացած երեք ամիսների ընթացքում ընդհանուր ցուցանիշը կարող է մոտենալ նախորդ տարվա ցուցանիշին:

Նշենք որ նույնականացման քարտի դեպքում պետական տուրքի չափը երեք հազար դրամ է: Այսինքն՝ քաղացին այդքան գումար է վճարում՝ նշված փասաթուղթը ձեռք բերելու համար: Մնացական Բիչախչյանը վստահեցրեց, որ նույնականացման քարտի նկատամամբ հետաքրքրվածության նվազումը չէ պատճառը, որ կառավարությունը որոշել է սոցփաթեթի շահառուների համար այն դարձնել պարտադիր.

«Իրավասու մարմինները, որոնք նախաձեռնել են այդ փոփոխությունները, դիմեք իրենց, թե ինչով է պայմանավորված նույնականացման քարտ ունենալու անհրաժեշտությունը, բայց որ նվազման միտում լինելու պատճառով է, նման բան չկա: Միանշանակ այդպիսի խնդիր չի լուծվում»:

Իսկ պետական բյուջեն բազմաթիվ այդ երեք հազար դրամներից չի «հարստանում»: «Նույնականացման քարտի դիմաց պետական վճարը մուտքագրվում է բյուջե եւ այդ գոյացած գումարից վճարում է կատարվում նույնականացման քարտ տրամադրող ընկերությանը՝ կապալառու կազմակերպությանը»,- ասաց անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Նաեւ նշեց, որ մեծ քանակությամբ անձանց էլ նույնականացման քարտը տրամադրվում է անվճար. «Բացեք «Պետական տուրքի մասին» օրենքը, այնտեղ սահմանված է, որ 16 տարին լրացած այն անձը, ով չի ստացել հին նմուշի անձնագիր, առաջին անգամ նույնականացման քարտ նրան տրամադրվում է անվճար, աղքատության ընտանեկան նպաստ ստացողը նույնականացման քարտ ստանում է անվճար»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նաեւ ընտանեկան նպաստ ստացողներից է պահանջվում պարտադիր գնալ եւ նույնականացման քարտ ստանալ մինչեւ հաջորդ տարվա հունվար, որպեսզի դրանից հետո էլ շարունակեն նպաստ ստանալ: Մնացական Բիչախչյանը նույնպես ասում էր, որ նույնականացման քարտ ստանալու համար նաեւ այդ սոցիալական խումբն է դիմում:

«Այս պահին մեզ դիմում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիները: Համապատասխան սոցիալական ծառայությունից ներկայացնում են տեղեկանք, որ աղքատության ընտանեկան նպաստ ստացող անձ են կամ ընտանիքի անդամ, եւ նույնականացման քարտը նրանց տրամադրվում է անվճար: Այսինքն՝ դրանով էլ է փաստվում, որ եկամուտ ապահովելու գերխնդիր չկա»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որ նպաստառուների համար նույնականացման քարտը պարտադիր լինելու մասին որեւէ որոշում չկա:   

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice