ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ավտոմեքենա են պայթեցրել Դեր Զորում, ինչի հետևանով 20 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ևս 28 մարդ վիրավորվել է:
«Նախնական տվյալներով՝ 20 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վնասվածքներ են ստացել Սիրիական դեմոկրատական ուժեր զորամիավորման վերահսկողության տակ գտնվող Ալ-Ֆարաջ գյուղում ականապատ մեքենայի հեռակառավարմամբ պայթեցնելու հետևանքով», - հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երկու նավթահանքերի շրջանների միջև, որտեղ մեծ թվով փախստականներ են հավաքված:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



