Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով

SOCIETY

Ամուլսարի ոսկու հանքից հանքաքարի դուրս բերումն ու տեղափոխումը «Լիդիան Արմենիա» ընկերությունը կկատարի «Կատերպիլար» ընկերության հանքարդյունաբերական տեխնիկայով: Ներկայում հանքավայրի տարածքում են գտնվում 1 էքսկավատոր, 1 բարձիչ և 6 բեռնատար, ևս 3-ը կլինեն շուտով, այդ թվում`  մի քանի աջակցող փոքր մեքենաներ: Տեխնիկայի ընդհանուր արժեքը 65 միլիոն դոլար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանքարդյունաբերական տեխնիկայի հավաքման կայանատեղի այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում սարքավորումները ներկայացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելը: «Հանքարդյունաբերության մեջ առաջին երկուսը կիրառվում են միասին, դրանք հանքաքարը լցնում են բեռնատարների մեջ: Առաջին 3 տարվա համար նշածս տեխնիկան լիովին բավարար կլինի աշխատանքը կատարելու համար»,-ասաց Պիտեր Նելը: Նա նշեց, որ տեխնիկան ներմուծվել է ԱՄՆ-ից և Գերմանիայից մաս-մաս, իսկ  տարածաշրջանում «Կատերպիլար»-ի ներկայացուցիչ «Zeppelin» ընկերությունն օգնում է տեղում հավաքել մեքենաները:

Բացի այդ` «Լիդիան Արմենիա»-ն ձեռք է բերել սիմուլյատոր, որի վրա գերմեքենաների ապագա վարորդները կսովորեն վարել, այնուհետև` կնստեն դրանց ղեկին: «Սիմուլյատորն իրական պայմաններ է ստեղծելու մեքենան վարողի համար, սկզբից կսովորեն սիմուլյատորի վրա, ապա կվարեն իրականում: Այս մեքենաները վարելու համար հատուկ լիցենզիա է անհրաժեշտ, որը հնարավոր է օգտագործել աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերական ոլորտում: Լիցենզիայի արժեքը 20 հազար դոլար է»,-նշեց ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատուն:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով` սա պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է, որը կնքել է «Zeppelin»-ը միանգամից այդչափ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: «Ձեռք ենք բերել նաև փոխակրիչը, ջարդիչը, ֆաբրիկան, որը ճանապարհին է, բայց հիմնական հանգույցներն արդեն Հայաստանում են, շինարարության փուլում»,-ասաց Հայկ Ալոյանը:

Մեքենաները դեռևս չեն գործարկվել: Ընկերությունում սպասում են հրդեհի կանխարգելման համակարգին, որը պետք է ներդրվի բոլոր մեքենաներում հնարավոր հրդեհի դեպքում վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու համար: Հանքի փակումից հետո տեխնիկան նախատեսում են վաճառել:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290-ը Ջերմուկից, 44-ը  Գորայքից, 114-ը Գնդեվազից և 25-ը Սարավանից: Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարվա ընթացքում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe