Ծառուկյանի վերաբերմունքն ուսանողների նկատմամբ խթան է առաջադիմության բարձրացման համար
BLOGԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 17-ին, Ուսանողների միջազգային տոնի կապակցությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, չխախտելով ավելի քան 15 տարվա ավանդույթը, կրկին անգամ պարգևատրեց և խրախուսեց արժանի, բարձր առաջադիմությամբ և սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ուսանողների: Տոնակատարության ընթացքում ուսանողների ոգևորությունն ու ուրախությունը վկայում էին այն մասին, որ նրանք իրենց գնահատված են զգում, իսկ այս պարգևատրումը ինչ-որ տեղ նրանց նաև պարտավորեցնող բնույթ է կրում՝ մյուս ուսումնական տարում ավելի բարձր արդյունք ցուցաբերելու և կրկին անգամ այդ բերկրալի պահը վայելելու համար: Գաղտնիք չէ, որ ուսանողությունը հասարակության ողնաշարն է, շարժիչ ուժն ու ապագան, իսկ այս համատեքստում նրանց քաջալերելն ու մոտիվացիա տալը կարևոր նշանակություն ունի ազգապահպանման հարցում, չէ որ յուրաքանչյուր պետության վաղվա օրն ուղղակի կերպով ասոցացվում է ուսանողության որակի հետ:
Նմանատիպ ավանդույթները ցանկալի կլինի, որպեսզի շատ լինեն և այն առանձնահատուկ և սիրալիր վերաբերմունքը, որ Գագիկ Ծառուկյանն է ցուցաբերում ուսանողների նկատմամբ, թող որ վարակիչ լինի: Անկասկած նման մոտեցումների արդյունքում է, որ հասրակության կրթական ցենզն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ չափազանց կարևոր է և ունի ստրատեգիական նշանակություն: Ահա այս ամենը քաջ գիտակցելով, տարեցտարի Գագիկ Ծառուկյանն ընդլայնում է ոլորտի նկատմամբ ուշադրության ու հոգատարության սեկտորը և ապագայում մի շարք դրական գործոններ անմիջականորեն պայմանավորված են լինելու հենց այս հանգամանքով:

1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17