Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին
SOCIETYՄայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամանների որոշ մասը տեղադրվել է գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտում: Երթևեկության անվտանգության տեսակետից սա խնդրահարույց երևույթ էր, որի լուծման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2017 թվականին մեկնարկել է երթևեկելի գոտիներում առկա աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Բացի երթևեկությանը չխոչընդոտելուց, գրպանիկ-հարթակները կառուցելիս հատուկ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ դեպի մայթին հարակից գոտի տեղափոխված աղբարկղը որևէ կերպ չխոչընդոտի հետիոտնի անցուդարձին:
Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



