ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն
SOCIETYՀայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր, սակայն հարցի քննարկումը հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգելու որոշում կայացվեց, քանի որ նիստին ներկա չէր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



