Գողթ գյուղի մոտակա ժայռին առկա են ճաքեր, կա քարաթափման վտանգ
SOCIETYՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Գեղարդ-Գողթ հատվածի 2-րդ կմ-ին ծալքաբեկորային ժայռի վրա (մոտ 80 մ երկարությամբ և մոտ 25 մ բարձրությամբ, ճանապարհից 5 մ հեռավորության վրա) առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է երթևեկելի հատվածի քարաթափման վտանգ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԲՊԱՀՎԿ վարչության պետին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



