Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան
SOCIETYԵրևանի Բաղրամյան պողոտայում պայթել է Mersedez Benz մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:
«Այդ մեքենայի դիմացը կանգնած է եղել նաև Nissan March մակնիշի ավտոմեքենա, որին ևս կրակն անցել է, սակայն Nissan March-ի միայն բեռնախցիկն է այրվել»,- ասաց Գնդոյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: ԱԻ նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ նշանակվել է հրդեհատեխնիկական քննություն` պայթյունի պատճառները պարզելու համար:
http://armenpress.am/arm/news/913173/
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



