Կ–1 Արմենիան հանդիսանում է Հայաստանի առաջատար մարտական արվեստը:
SPORTՕրերս Միացյալ նահանգներից Հայաստան է այցելել Գոքոր Չիվիչյանը ներկա գտնվելու Հայաստանի Armfighting Ֆեդերացիայի և Կ–1 Արմենիա ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հերթական մրցաշարին:
Կ-1 Արմենիա (K-1 Armenia, Հայաստանի Կ-1 ֆեդերացիա), մարզական գործունեություն ծավալող ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։ Ստեղծվել է 2009 թ. սեպտեմբերի 9-ին։ Զբաղվում է կարատե, քիք-բոքսինգ, քունգ-ֆու, կակուտոգի, քեմպո մարզաձևերով։
Հայաստանի Կ–1 ֆեդերացիան իր շուրջն է Հավագել աշխարհի տարբեր երկրներում բնակվող պրոֆեսիոնալ բազմաթիվ մարզիկների, Հարութ Գրիգորյան, Ռազ Սարգսյան, Մարատ Գրիգորյան, Սահակ Պարպարյան, Կարապետ Կարապետյան, և այս մարզիկները հանդես են գալիս միայն աշխարհահռչակ ռինգերում և Բարձր պահում Հայաստանի Կ–1 ֆեդերացիայի պատիվը:
Հայաստանի Կ–1 Ֆեդերացիան Բազմաթիվ անգամներ ցուցադրել է վերը նշված մարզիկների մենամարտերը ATV Հեռուստաընկերության Dynamite Հաղորդաշարի շրջանակնեում:
2009-ի սեպտեմբերի 9 ից մինչ այժմ ATV հեռուստաընկերության հետ համագործակցության արդյունքում, շաբաթական 3 անգամ հեռարձակվող Դինամիտ հաղորդման շրջանակներում ցուցադրվում են Իսպանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Չեխիայում և Ճապոնիայում բնակվող հայ մարզիկների մենամարտերը, որոնք տարբեր երկրներում տեղի ունեցող Կ-1-ի մրցաշարերին հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո։ Հայաստանի Կ-1 ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի Հանրապետության 84 սպորտային կազմակերպությունների հետ։ Հայաստանի Կ-1 ֆեդերացիայի գործունեությունը հիմնականում կայանում է վարկածային մրցաշարերի կազմակերպումը։
Հայաստանի Կ-1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը կազմակերպել Կ–1–ի բազմաթիվ Պրոդեսիոնալ մրցաշարեր, որտեղ մասնակցում էին Հայաստանում գործող առաջատար մարտարվեստների լավագույն մարզիկները: Եվ այդ բոլոր մրցաշարերը ցուցադրվում են ATV հեռուստաընկերության Dynamite Հաղորդաշարի շրջանակնեում: