Դիլիջանում բացվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը
SOCIETYԴիլիջանում նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում բացվել է Հայաստանի ազգային հերոս, ղարաբաղյան պատերազմում զոհված Մոնթե Մելքոնյանի արձանը: Արձանը բացել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը ժամանակին՝ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին, կառուցվում էր որպես ՊԵԿ ուսումնական կենտրոն: Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո այն հանձնվեց ՊՆ-ին եւ վերածվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի:
Արձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով արդեն տեւական ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով աշխատում էր Մոնթե Մելքոնյանի քանդակը ստեղծելու վրա:
Հիշեցնենք, որ Արցախում Ղարաբաղում արդեն իսկ կանգնեցրել է Մոնթեի արձանը
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



