Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 07:40-ի սահմաններում Երևան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



