Երևանում բախվել են տաքսի Toyota-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 10 վիրավոր
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 44 երթուղին՝ Արգավանդից մինչև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



