Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեղերի մասին» նոր օրենքն ի՞նչ հետևանքներ կունենա բնակչության և արտադրողների համար

ECONOMICS

Հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի կարգելվի: «Դեղերի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 3 ամսից:

Past.am-ը փորձեց պարզել՝ դա ինչ հետևանքներ կունենա բնակչության և արտադրողների համար:

Նոր օրենքն արտադրողներից շատերի սրտով չէ: Դա, ըստ նրանց, բացասական հետևանքներ է թողնելու: Արարատի մարզում դեղերի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչը, ում տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ասաց, որ տուժողը հայրենական արտադրողն է լինելու:

«Մեզ որևէ առավելություն չի տալիս և շատ վատ է անդրադառնալու հայրենական արտադրության դեղերի վրա, որովհետև օրենքում հատուկ կետով չի նշվում, որ նախապատվությունը պետք է տեղականին տալ: Ամբողջ աշխարհում, նման օրենք ընդունելուց առաջ, այդ կետն են ավելացնում»,– նշեց ընկերության ներկայացուցիչը: Օրենքի հետ կապված իրենց առաջարկությունները ներկայացրել են առողջապահության նախարարությանը, սակայն չի ընդունվել:

Միայն դեղատոմսով վաճառք իրականացնելու դեպքում, ըստ նրա, դեղերի պահանջարկը կնվազի: Առևտրի ծավալները՝ նույնպես:

«Դեղ չի առաջարկվելու: Ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ մենք ենք տուժում: Արտադրողները շատ վատ վիճակում են հայտնվելու»,– նշեց մեր զրուցակիցը:

Դեղատներից մեկի աշխատակիցը հայտնեց, որ հակաբիոտիկների վաճառքի խստացման որոշումը կկարգավորի ոլորտը, բայց կհանգեցնի պահանջարկի կրճատման:

«Երբեմն մարդիկ մեզ նկարագրում են հիվանդության ախտանիշները, իսկ մենք խորհուրդ ենք տալիս այս կամ այն դեղամիջոցը: Այժմ նրանք կգան դեղատոմսերով` հստակ իմանալով, թե ինչ է իրենց անհրաժեշտ»,– ասաց աշխատակիցը:

Նորարարության վերաբերյալ մարդկանց մեծամասնությունը դժգոհություն է հայտնում: Կարծում են՝ դա լրացուցիչ դժվարություններ կմտցնի իրենց առանց այդ էլ դժվար կյանքում:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի հակաբիոտիկներ են պետք ինձ կամ իմ երեխային: Դրա համար պոլիկլինիկա դիմելն անիմաստ է»,– ասաց քաղաքացիներից մեկը:

Օրենքով սահմանվում է դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը:

Նոր կարգով դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնել առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին` առանց ուղղորդման: Միաժամանակ պարզեցված է թմրամիջոցների նշանակման կարգը։ Դրանք կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից:

Հանրապետությունում գրանցված 4723 դեղից 3632–ը, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն դեղատոմսով: Դեղատոմսը մնում է դեղատանը՝ հետագայում պատշաճ վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

Մանյա Պողոսյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards